Եվրոպայի Լիգայի 2-րդ որակավորման փուլում «Փյունիկը» պարտվել է «Ժալգիրիսին»![]() 19 հուլիսի 2013 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Լիգայի 2-րդ որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հանդիպել է «Ժալգիրիսի» (Լիտվա) հետ: Առաջին խաղակեսում երկու թիմերին էլ չի հաջողվել բացել հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսի սկզբնամասում «Ժալգիրիսի» ֆուտբոլիստ Կամիլ Բիլինսկին խփել է իր թիմի առաջին գնդակը: 20 րոպե անց նրա թիմակից Ռիտիս Լելյուգան կրկնապատկել է հաշիվը: «Փյունիկի» ֆուտբոլիստներին այդպես էլ չի հաջողվել իրացնել իրենց պահերը և պարտվել են 0:2 հաշվով: Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 25-ին Երևանում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |