Աթենքում քննարկվել են Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները 1 մարտի 2006 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Աթենքի Բենակի թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ քննարկում «Թուրքիայի ուրացման քաղաքականությունը եւ Եվրոպայի անդամակցության ապագայի հեռանկարը» թեմայով: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկումը վարում էր Աթենքի Պանդեոնի համալսարանի դասախոս Խրիստոդուլոս Յալուրիդիսը: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գործընթացի վերաբերյալ, կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Թուրքիայում առկա հիմնախնդիրները, ուշադրություն դարձնելով Հայկական ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վրա: Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հունաստանի խորհրդարանի «Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի» նախագահ Ֆոտիս Կուվելիսը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Լորան Լեյլեքյանը, Բրյուսելի Info-turk լրատվական հաստատության տնօրեն Դոգան Օզգյուդենը: Միջոցառմանը ներկա էր Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |