Հայաստանը պարապլանային տուրիզմի զարգացման համար լավ վայր է, սակայն ամեն ինչ թանկ է19 հուլիսի 2013 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում են գտնվում Ուկրաինայից ժամանած պարապլանիստներ Անտոն Բալիչկինը և Ալեքսանդրա Բալիչկայան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ Հայաստանը պարապլանային սպորտի ու տուրիզմի զարգացման համար լավ վայր է, սարերը լավն են ու անվտանգ: «Պարապլանային մարզաձևի համար կարևոր է նաև մարդկանց անվտանգությունը, իսկ այստեղ մեզ մարդիկ լավ են վերաբերվում ու ընդունում: Մենք շատ ենք ցանկանում խմբեր բերել Հայաստան Ուկրաինայից և Ռուսաստանից, սակայն այստեղ ամեն ինչ շատ թանկ է»,- նշեց Բալիչկինը: Ըստ նրա, նախ թանկ է ավիատոմսի արժեքը, բացի այդ էլ Հայաստանում չկան ինֆրաստրուկտուրաներ. «Օրինակի համար ասեմ, որ Մակեդոնիայում թռիչքի մոտ գտնվող վայրում հյուրանոցն արժե 3 եվրո, իսկ այստեղ 12 եվրոյից պակաս չկա»: Բալիչկինը, որն օդում անցկացրել է 1000 ժամ, ասաց, որ շատ մեծ է ցանկությունը Հայաստանում կազմակերպել նաև պարապլանային սպորտի առաջնություն, սակայն առայժմ շուտ է դրա մասին խոսելը: «Առաջնություն կազմակերպելու համար պետք է 2000 եվրո վճարել միջազգային ֆեդերացիային, որպեսզի նա թույլատրի անցկացնել այն: Հովանավոր ունենալու դեպքում կսկսենք այդ ուղղությամբ աշխատանքները»,- նշեց նա: Հայաստանի պարապլանային սպորտի ֆեդերացիայի անդամ Արմեն Սարգսյանն էլ ավելացրեց, որ այս մարզաձևը սովորելու համար երկու ամիսը բավարար է: «Մեր երկրում քիչ են զբաղվողները, որովհետև այն թանկ մարզաձև է: Մարդիկ չունեն շատ գումարներ, բացի այդ էլ զբաղվելու համար ազատ ժամանակ է պետք»,- ավելացրերց Սարգսյանը: Ըստ նրա, Հայաստանի պարապլանային ֆեդերացիան ունի 30 անդամ, ովքեր իրենց սեփական միջոցներով են մարզվում: Պետական ֆինանսավորում չկա: «Պարապլանային սպորտով զբաղվելու համար մարդ պետք է ունենա լավ տեսողություն և առողջ սիրտ: Սակայն ես գիտեմ մարդկանց, ովքեր թույլ տեսողություն ունեն, բայց թռչում են, ու դա չի վնասում նրանց: Ճանաչում եմ և 14 տարեկան պարապլանիստի և 75: Այնպես որ, շատ հետաքրքիր ու լավ ժամանակ անցկացնելու միջոց է սա»,- շեշտեց Բալիչկինը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |