Վրաստանում ավարտվել է «Ազգամիջյան հարաբերությունների կառավարումը Ջավախքում» նախագիծը 1 մարտի 2006 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել «ազգամիջյան հարաբերությունների կառավարումը Սամցխե Ջավախքում» նախագծի ավարտի շնորհանդեսը: Նախագծի նախաձեռնողը ԵԱՀԿ Գերագույն հանձնակատարն էր ազգային փոքրամասնությունների գծով: Նախագիծը մեկնարկել էր 2005 թվականի փետրվարին: Նախագիծը իրականացնում էր Մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը: Շնորհանդեսին քննարկվել են նախագծի շրջանակներում արդեն ձեռք բերված արդյունքները եւ հեռանկարները Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, Ջավախքի տարածաշրջանի վարչակազմի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագծի մեկնարկից մեկ տարի անց զգալի արդյունք է գրանցվել: Մասնավորապես, վրացի եւ հայազգի 216 պետական ծառայողներ նախագծի շրջանակներում մշակել են շուրջ 40 առաջարկ, որոնք վերաբերում են ազգամիջյան հարաբերություններին, տնտեսական զարգացմանը, կրթության եւ անվտանգության ոլորտներին: Հայազգի եւ վրացի պետական ծառայողները նախագծի շրջանակներում համատեղ մշակել են «Ազգամիջյան հարաբերությունների բարոյական կոդեքս», որը հրատարակվել է վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն: ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ջոն դե Ֆոնբլանկը նշել է, որ ազգամիջյան հարաբերությունների կառավարման գծով նախագիծը այն ծրագրի մասն է, որն իրականացնում է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով Գերագույն հանձնակատարն այդ տարածաշրջանում: «Այդ ծրագիրն ուղղված է էթնիկ բնույթի ռիսկը տարածաշրջանում նվազեցնելուն եւ նպաստում է հայ բնակչության ինտեգրմանը հասարակության մեջ, ընդ որում հարգելով էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը»,-հայտարարել է նա: Ախալքալաքի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Երեմյանն ասել է, որ նախագիծը պետք է նպաստի հայ բնակչության ինտեգրմանը հասարակության մեջ: «Այս նախագիծը կօգնի էթնիկ հայերին, որոնք բնակվում են Վրաստանում, որպեսզի նրանք առավել լիարժեք մասնակցություն կարողանան ունենալ իրենց պետության կառուցման մեջ եւ զգան իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ: Դա առաջին հերթին վերաբերում է պետական լեզվի` վրացերենի իմացությանը»,-նշել է Երեմյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |