Անգամ ուռճացված ծախսերի պարագայում մեկ ուղևորի փոխադրումը կազմում է 83 դրամ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ, ասված է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: «Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը, մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղևորների փաստի վրա: Հիմնական մոլորեցումը հենց այստեղ է. ամսական 5.850 ուղևոր նշանակում է՝ օրական 195 ուղևոր: Նույն հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղևոր, այսինքն մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղևոր: 25 ուղևորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195 այլ՝ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9750 ուղևոր: Եվ անգամ այս ուռճացված ծախսերի պարագայում՝ 870.190 դրամ, հարաբերակցությունը 9.750 ուղևորների պարագայում չի գերազանցում 100 դրամը (կազմում է 83 դրամ՝ չհաշված շահույթը): Կոչ ենք անում պատկան մարմիններին, քաղաքական և հասարակական միավորումներին շտապ ձեռնարկել նշված փաստերի և ստեղծված այս իրավիճակի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում»,-ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետարանի ներկայացրած տվյալների՝ մեկ ուղևորի փոխադրման համար ծախսվում է 144.9 դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |