Արա Հարությունյանը հանդիպել է արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչների հետ

Արա Հարությունյանը  հանդիպել է արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտգործնախարարության կազմավորման 20-ամյակի առթիվ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչների հետ` արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ:

Շնորհավորելով ներկաներին հոբելյանական տարեդարձի առթիվ` վարչապետը կարևորել է արտգործնախարարության դերակատարությունը պետականաշինության գործընթացում: Նա բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունը` իբրև զարգացող ժողովրդավարական երկիր, արտաքին աշխարհին ներկայացնելու ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող գործունեությունը:

Նա շեշտել է, որ պետք է ավելի ակտիվ քարոզչական աշխատանք տանել քաղաքացիներին` Արցախում իրականացվող տնտեսական նախագծերում ներգրավելու ուղղությամբ:

Հարությունյանը դիվանագետներին տեղեկացրել է հայրենանպաստ ծրագրերում և մի շարք այլ ոլորտներում կառավարության կողմից ներդրողներին առաջարկվող շահավետ պայմանների մասին, հույս հայտնելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքը այսուհետ ավելի արդյունավետ կլինի:

Արտգործնախարար Կարեն Միրզոյանը կարևորել է հանդիպումը կատարված աշխատանքը ամփոփելու, ձեռքբերումներն ու բացթողումները ի մի բերելու տեսանկյունից: Նա ընդգծել է, որ կառավարության ղեկավարի գնահատականը և տված հանձնարարականները կօգնեն համակարգելու և կազմակերպելու հետագա ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հետագա անելիքների հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---