Քաղաքապետարանի կայքը հզորացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Քաղաքապետարանի կայքը հզորացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

PanARMENIAN.Net - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երևանը ներկայացնող կայքերի բարելավման և զարգացման ուղղությամբ:

Մասնավորապես, Iyerevan.am կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաև քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

Ինչպես հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զգալի աշխատանք է կատարվել նաև MyYerevan.am կայքը օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Այստեղ ինտեգրվել է նոր` YerevanResto բաժինը, ինչը Երևան քաղաքի սննդի և ժամանցային օբյեկտների մասին տեղեկատու-ուղեցույց է:: Կայք է ինտեգրվել նաև «3600 Երևան» նախագիծը, որի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի մոտ 300 վիրտուալ տեսարաններ:

Աշխատանքներ են տարվում նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի` yerevan.am-ի հզորացման և այցելուների համար օգտվելն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---