Հայաստանի Օմբուդսմենը Հրաչյա Հարությունյանի գործով մեկնում է Մոսկվա![]() 19 հուլիսի 2013 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ: Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Այժմ Հրաչյա Հարությունյանը գտնվում է Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |