«Բարև, Երևան»-ը լուսանկարել է այն կառույցը, որը քաղաքապետարանի աշխատակիցները չեն նկատել![]() 19 հուլիսի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում նշված է, որ 2006 թվականից մինչև հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Հուլիսի 12-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում Գասպարյանը մատնացույց էր արել Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար կառուցվող գազալցակայանը: Նամակում մասնավորապես ասվում է. «Ի գիտություն Ձեզ հայտնում եմ, որ այս պահին՝ սկսած 07.05.2013թ-ից, Երևանի Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում, «Էրեբունի» վարչական շենքի անմիջապես դիմացի մայթին իրականացվում է ապօրինի՝ համաձայն Ձեր տրամադրած տեղեկատվության, առհելի գազալցակայանի կառուցում: Անհայտ է դրա կառուցապատողը, քանի որ բացակայում է օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություն հայտնող վահանակը:Երևանի գլխավոր հատակագծում ևս շինությունը բացակայում է»: Այս նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը հայտնել է. «.Ձեր կողմից մատնանշված հատվածին՝ ներկայումս որևէ կառուցապատման գործընթաց տեղի չի ունենում»: «Բարև Երևան» ներկայացրել է լուսանկարներ, որոնք հաստատում են՝ վերոնշյալ հասցեում արդեն ավարտին հասցված կառույցի առկայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |