Արայիկ Բաղդադյան. Ունիվերսիադան ցույց տվեց մեր ըմբիշների թույլ կողմերը![]() 19 հուլիսի 2013 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Կազանյան Ունիվերսիադայում ելույթ են ունեցել 6 հայ ազատ ոճի ըմբիշներ, և միայն Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին (66 կգ) է հաջողվել նվաճել արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մրցաշարից առաջ թիմի կազմում մի քանի փոփոխություններ է կատարել ու հայտավորել հիմնականում երիտասարդ ըմբիշների: «Մենք խաղերին չենք մասնակցել որքան հնարավոր է շատ մեդալներ նվաճելու համար: Ես ցանկանում էի աշխարհի առաջնությունից առաջ գործի մեջ տեսնել մեր ըմբիշներին: Նրանց ելույթները ցույց տվեցին, որ ոչ բոլորն են գտնվում լավ մարզավիճակում ու պատրաստ չեն մեծ մրցաշարերի»,- նշել է մարզիչը: Սակայն նա ընդգծել է, որ Դավիթ Սաֆարյանը լավ արդյունքի է հասել ու, 4 հաղթանակ տոնելուց հետո, զիջել է միայն եզրափակչում. «Մագոմեդ Կուրբանալիևն, իսկապես, այդ պահին ավելի ուժեղ էր մեր ըմբիշից: Մենք ակտիվում 2 ամիս ունենք ու պետք է ինչպես հարկն է պատրաստվենք աշխարհի առաջնությանը»: ԱԱ-ը կայանլու է սեպտեմբերի 16-22-ը Բուդապեշտում (Հունգարիա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |