ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյուքնում 6 նյութ է ուղարկվել ոստիկանություն![]() 19 հուլիսի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը: 2013թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 6 նյութեր և ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՀ Ազգային ժողովից ստացված ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2012թ. տարեկան և պալատի կայքէջում տեղադրված 17 ընթացիկ հաշվետվությունների ուսումնասիրության ընթացքում հուլիսի 1-ին պալատից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դեռևս չեն ստացվել, հայտնում են ոստիկանությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |