Հայաստանի ու Արցախի գործակցությունը սոցիալական ոլորտում ամրապնդվել է![]() 19 հուլիսի 2013 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանին: Կառավարության ղեկավարն իր խոսքում կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը, ընդգծել առաջիկա տարիներին Արցախում նախանշվող մի շարք կարևոր նախագծերի, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ա. Ասատրյանը նշել է, որ Արցախի գործընկերների հետ առկա կայուն համագործակցությունն այսօր ամրապնդվել է Արցախի և Հայաստանի համապատասխան նախարարությունների միջև կնքված համագործակցության հուշագրով, ինչը պարունակում է ոլորտում շարունակաբար իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները նկարագրող կոնկրետ միջոցառումների ծրագրեր: Երկու հայկական հանրապետություններում նմանօրինակ համալիր ծրագրերի կենսագործումը հնարավորություն է ընձեռելու ավելի կոնկրետ և հասցեական դարձնել սոցիալական բնագավառում պետական քաղաքականությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |