Եվս երկու մարդ է բերման ենթարկվել. Ակցիայի մյուս մասնակիցները գնում են ոստիկանություն

Եվս երկու մարդ է բերման ենթարկվել. Ակցիայի մյուս մասնակիցները գնում են ոստիկանություն

PanARMENIAN.Net - «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային մասնակցող ևս 2 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ակցիայի մասնակիցներիցՌուզաննա Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ ոստիկանները տարել են Տարոն Հարությունյանին և Վահագն Մինասյանին, իսկ այժմ իրենք գնում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Սոցիալական ցանցերում կոչ են արել, որ բոլոր քաղաքացիները միանան իրենց, քանի որ ոստիկանության գործողություններն ապօրինի են:

Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ է մտել որոշումը՝ ըստ որի երթուղային տաքսիների ուղեվարձը թանկացավ 50 դրամով: Երեկ գիշերն և այսօր մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիա են անցկացնում և թռուցիկներ են բաժանում, նրանք հրաժարվում են վճարել սահմանված գումարը: Նշենք նաև, որ այսօր առավոտյան ոստիկանության բաժանմունք էր հրավիրվել ակտիվիստներից ևս մեկը, ում կարճ ժամանակ անց բաց էին թողել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---