«Ուսանողներին սպասարկել հարյուր դրամով» նախաձեռնությունը երկուշաբթի կդիմի քաղաքապետին20 հուլիսի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Ուսանողներին սպասարկել հարյուր դրամով» նախաձեռնությունը, որի կազմակերպիչներն են ԵՊՀ-ում գործող «Երիտասարդ համալսարանականներ միավորում» ՀԿ-ի անդամները, երկուշաբթի բողոք-առաջարկով կդիմեն քաղաքապետին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ փոխնախագահ Զոհրապ Հովհաննիսյանը: Նախաձեռնությունն առաջարկում է ուսանողների համար պահպանել ուղեվարձի նախկին սակագինը: «Ուսման վարձերը բուհերում բարձրացան, սրան գումարած նաև տրանսպորտի թանկացումը: ԵՊՀ ուսանողների 44 տոկոսը մարզերից է և նրանց համար սարսափելի է այս թանկացումը: Թեև շատ ուսանողներ հիմա Երևանում չեն, բայց արդեն կան մարդիկ, ովքեր միացել են մեզ»,- ասաց նա: Սլավոնական համալսարանի ուսանողության գծով ռեկտորիխորհրդական Հռիփսիմե Մարգարյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց, որ իրենց բուհը կմիանա ցանկացած նախաձեռնության, որը կօգնի ուսանողներին: Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ է մտել որոշումն, ըստ որի՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացավ 50 դրամով:Առավոտից մայրաքաղաքի տարբեր հատածներում բողոքի ակցիաներ են, շատերը հրաժարվում են վճարել նոր սակագինը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |