ՌԴ ԱԳ փոխնախարար. Պոդոլսկում տեղի ունեցած վթարի գործով անցկացվում է համակողմանի հետաքննություն

ՌԴ ԱԳ փոխնախարար. Պոդոլսկում տեղի ունեցած վթարի գործով անցկացվում է համակողմանի հետաքննություն

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը: Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ ցավակցել է վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Դեսպանը հույս է հայտնել, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան:

Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

Երկուստեք ընդգծվել է ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը կալանավորվել է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո: Հարությունյանի վարած բեռնատարը բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել :

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---