Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետի գավաթում հանդես կգան 6 հայ բռնցքամարտիկներ![]() 22 հուլիսի 2013 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Նահանգապետ գավաթի խաղարկությունը, որին հանդես է գալու նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ Պետերբուրգ կուղևորվեն վեց բռնցքամարտիկներ: «Այս մրցաշարից հետո ես կկողմնորոշվեմ, թե մեր բռնցքամարտիկներից ով կմասնակցի Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- նշեց Աղամալյանը: Իսկ Սանկտ- Պետերբուրգում ելույթ կունենան Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (69 կգ) և Ազատ Դավթյանը (91 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |