Ռուսաստանի առաջնության առաջատարն է Մոսկվայի «Սպարտակը»

Ռուսաստանի առաջնության առաջատարն է Մոսկվայի «Սպարտակը»

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրում առավելության է հասել «Ուրալի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով:

Խաղից հետո «Սպարտակի» գլխավոր մարզկիչ Վալերի Կարպինն ասել է, որ մինչև ընդմիջում իրենք խնդիրներ չեն ունեցել պաշտպանությունում, իսկ հարձակման գծում ինչ-որ բան չի հերիքել:

« Ես փոխարինեցի Մովիսյանին, որը լավ աշխատեց: Սակայն հարձակման գծում թարմություն էր պետք, դրա համար էլ դաշտ մտավ թարմ Էմենիկեն»,- Կարպինի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակել է վեց միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---