+10 մեքենա. Հայտնի մարդիկ միանում են ուղեվարձի թանկացման դեմ ակցիային

+10 մեքենա. Հայտնի մարդիկ միանում են ուղեվարձի թանկացման դեմ ակցիային

PanARMENIAN.Net - Ավագանու նախկին թեկնածու Ալեն Սիմոնյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ այսօր` ժամը 13:00-ից, ինքը, Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) և ևս 10 մարդ, ովքեր մեքենա ունեն միանում են ուղեվարձի թանկացման դեմ ակցիային և դուրս են գալու Երևանի փողոցներ ու տեղափոխեն քաղաքացիներին:

Նշենք, որ Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը երեկ ևս տեղափոխել են քաղաքացիներին: Նրանք իրենց մեքենաներով շրջել են Մաշտոցի պողոտայով՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով դեպի Կոմիտաս և հակառակը՝ հորդորելով չվճարել 150 դրամ։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---