6 օրում շրջակա միջավայրին 2.19 մլն դրամի վնաս է հասցվել

6 օրում շրջակա միջավայրին 2.19 մլն դրամի վնաս է հասցվել

PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.07 մլն դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 2.19 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 1.31 մլն դրամ գումար: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---