Օտտավայում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչության մոտ, հայկական խաչքարերի ոչնչացման դեմ ուղղված բողոքի ցույց է անցկացվել 2 մարտի 2006 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Կանադայի հայերը Օտտավայում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչության մոտ, Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման դեմ ուղղված բողոքի ցույց են անցկացրել: 2000-2005թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից տասնյակ հազարավոր խաչքարեր են ոչնչացվել, որոնցից ամենահները թվագրվում են 8-րդ դարով: Այժմ իրանցի թուրքերն ու ադրբեջանցիները կոչ են անում ոչնչացնել Հայաստանը:Նշենք, որ երեկ Տորոնտոյի հայկական համայնքը ջահերով երթ է կազմակերպել որպես բողոքի նշան ադրբեջանցիների կողմից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գեղեզմանատան եւ խաչքարերի ոչնչացման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Տորոնտոյի հայկական համայնքում: Երթի կազմակերպիչներն են Սբ.Երրորդության, Սբ.Մարիամի, Սբ.Գրիգորի Հայ առաքելական եկեղեցիները, ինչպես նաեւ Հայ բողոքական եկեղեցին: Հայ համայնքի հայտարարության մեջ նշվում է, որ Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը ամբողջ 20 դարի ընթացքում եղել է ադրբեջանցիների բարբարոսական գործողությունների օբյեկտ, որոնք վերսկսվեցին 2002 թվականին, երբ ադրբեջանցի զինվորները ոչնչացրեցին հարյուրավոր խաչքարեր: Նախիջեւանը պատմական Հայաստանի եւ 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության մի մասն է եղել: Նախիջեւանը խլել են Հայաստանից եւ Ադրբեջանի տիրապետությանը հանձնել խորհրդային տարիներին: Հենց այն ժամանակ հայկական բնակչությունը լիովին դուրս մղվեց Նախիջեւանից` Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների վարած խտրականության եւ տնտեսական ճնշման քաղաքականության հետեւանքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |