Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը միջազգային մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը միջազգային մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-21 Մոսկվայում կայացել է ձյուդոյի GRAND SHLEM վարկանիշային մրցաշար, որին մասնակցել են 40 երկրների 295 ձյուդոիստներ:

Բրոնզե մեդալակիր է դարձել Հովհաննես Դավթյանը (60 կգ):

Նա հաղթել է ղազախ Աիբեկ Իմաշևին և ՌԴ-ն ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին, բուլղար Յանիսլավ Գերչևին: Բրոնզե մեդալի համար Դավթյանը հաղթել է հոլանդացի Միկոս Սալմինենին:

Այս մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերել համապատասխան վարկանիշային միավորներ 2016թվականի Օլիմպիական խաղերի համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---