Սիրիական քաղաքներից մեկի տոնավաճառում ինքնաշեն հրթիռ է պայթել, 25 մարդ է զոհվել

Սիրիական քաղաքներից մեկի տոնավաճառում ինքնաշեն հրթիռ է պայթել, 25 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության գրոհայինների նախօրեին ձեռնարկած հարձակման արդյունքում Սիրիայի Իդլիբ գավառի հյուսիս-արևմուտքում 25 մարդ է զոհվել: Եվս 85 տուժած վիրավորվել է:

Զոհվածներն, այդ թվում կանայք ու երեխաներ, սպանվել են ինքնաշեն հրթիռի պայթյունից: Հրթիռը չի հասել նշանակետին ու պայթել է քաղաքում անցնող տոնավաճառի տարածքում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Միևնույն ժամանակ, ըստ սիրիացի ընդդիմադիրների, կառավարական զորքերը գնդակոծել են քաղաքը, որի արդյունքում 19 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---