Արոնյան. Շախմատիստները սիրում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ու միշտ նրանց կողքին են![]() 22 հուլիսի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատային սեանս անցկացրեց: 25 խաղատախտակների վրա շախմատիստը դիմակայեց լրագրողներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց: 24 պարտիայում հաղթեց Արոնյանը, և միայն սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին հաջողվեց կես միավոր կորզել գրոսմայստերից: Արդեն չորրորդ տարին է, որ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ համարը մասնակցում է այդ միջոցառմանը: Արոնյանը նշեց, որ շատ կարևոր է խոսել հաշմանդամների իրավունքների մասին: «Սա շատ լավ հնարավորություն է այդ մարդկանց ինչ որ կերպ օգնելու համար: Շախմատիստները սիրում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ու միշտ նրանց կողքին են: Միշտ մեծ բավականություն եմ ստանում այս մրցաշարից» ,- ասաց գրոսմայստերը: «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիայի նտպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |