Երևանում նորոգվում են 50-ից ավելի մշակութային և ուսումնական հաստատություններ![]() 22 հուլիսի 2013 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։ Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի և սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ այդմ սահմանված չափորոշիչներով ծրագրում ընդգրկվել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության 16 գրադարաններ։ Մշակութային և առողջապահական մի շարք հիմնարկությունների շենքերի ջեռուցման աշխատանքների կազմակերպման շրջանակում իրականացվում են նաև նոր լուսամուտների, դռների տեղադրման և ջերմամեկուսացման այլ աշխատանքներ, ինչպես նաև ջեռուցման համակարգերի անցկացման ու ընդլայնման ներքին հարդարման աշխատանքներ։ Ի դեպ, ջեռուցման ծրագրում ներառվել են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Կ. Դեմիրճյանի անվան թանգարանը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների նորոգման 2013 թվականի տարեկան ծրագրում ընդգրկված են նաև 4 երաժշտական դպրոցներ, 2 պոլիկլինիկաներ, 2 մշակութային օբյեկտներ՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Նոր Նորք մշակույթի կենտրոնի շենքերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |