ԿԲ-ն դադարեցրել է «Սթար» սուպերմարկետի և «Զովք» հյութերի գործարանի վարկանշումը![]() 22 հուլիսի 2013 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը դադարեցրել է մի շարք ընկերությունների վարկանշումը, այդ թվում հայ-կիպրական հյութերի արտադրությամբ զբաղվող «Զովք» գործարանինը, «Սթար Դիվայդի» («Սթար» սուպերմարկետների ցանց), Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա», «Ռոյալ Արմենիա»: Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, առաջին երեք ընկերությունների վարկանշումը դադարեցվել է վերակառուցման պատճառով, իսկ «Ռոյալ Արմենիա» ընկերությանը՝ համագործակցությունից հրաժարվելու պատճառով: ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Եվրոթերմ» ՓԲԸ-ին` պահպանելով «Բ -» վարկանիշ: ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ+»վարկանիշ, վերավարկանշվել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն՝ ստանալով «Գ+» վարկանիշ, վերավարկանշվել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ն` ստանալով «Գ» վարկանիշ: ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ -» վարկանիշ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |