Նախագահը ստորագրել է «մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրումը սկսելու որոշումը

Նախագահը ստորագրել է «մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրումը սկսելու որոշումը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացի մեկնարկի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանըմեկամսյա ժամկետում պետք է դիմեի միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ընթացակարգերի ներդաշնակեցման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար:

Միջազգային մասնագիտացված կազմակերպությունների առաջարկությունները ստանալուց հետո եռամսյա ժամկետում պետք է մշակի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագիծը` Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Նշենք, որ հուլիսի 16-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում կայացավ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ԱԱԽ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտնեց «մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման մասին:

Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ համակարգը թույլ կտա զերծ մնալ բազմաթիվ քաշքշուկներից և առավել քաղաքակիրթ եղանակով կատարել բեռնափոխադրումներ, ինչպես նաև ապահովել քաղաքացիների քաղաքակիրթ տեղաշարժը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---