Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին![]() 22 հուլիսի 2013 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ունիվերսիադայի ավարտից հետո ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ասել է, որ իրենց հետ միասին մարզվում են նաև Ղրղզստանի, Ուզբեկստանի ու ԱՄՆ հավաքականները: «Մենք պատրաստվում ենք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 2-4 Վանաձորում: Մրցաշարն այս տարի շատ ուժեղ ըմբիշների կհավաքի, որոնք ոսկե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում»,-ասել է մարզիչը: Բաղդադյանը նշել է, որ մրցաշրից հետո կհրապարակի հավաքականի կազմը, որը սեպտեմբերի 16-22 Բուդապեշտում կմասնակցի աշխարհի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |