Ադրբեջանի նախագահը զգուշացնում է Հայաստանի՞ն 2 մարտի 2006 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «առաջին անգամ այցելելով Ղարաբաղ` Ադրբեջնաի նախագահ Իլհամ Ալիեւը հիշեցրեց Հայաստանին եւ միջազգային հանրությանը, որ այդ հողը պատկանում է Ադրբեջանին»: Նշենք, որ անցած չորեքշաբթի Ի.Ալիեւն այցելել է «Լեռնային Ղարաբաղի Աղդերիի շրջանի տարածքում գտնվող զորամասերից մեկը»: «Հենց ղարաբաղյան հողում գտնվելով` Ադրբեջանի նախագահը եւս մեկ անգամ հայարարեց միջազգային հանրությանը, որ «Լեռնային Ղարաբաղը եւ նրա շուրջ օկուպացված այլ ադրբեջանական տարածքները հանդիսանում են ադրբեջանական հողի մի հատված»,- հայտարարեց Ն. Մամեդովը: «Դա կարեւոր ուղերձ է ինչպես Հայաստանի ղեկավարությանը, այնպես էլ համաշխարհային հանրության, եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի առաջին տասնօրյակում կայանալիք հանդիպման համար, որը նրանք բոլորը պետք է ի գիտություն ընդունեն»,-ընդգծել է Ն.Մամեդովը: Նա հիշեցրել է Ի.Ալիեւի այն խոսքերը, թե ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն «գրավյալ տարածքներից» Հայաստանի զինված ուժերի դուրսբերման, «այնտեղ ադրբեջանցի փախստականների վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» դեպքում: Ն.Մամեդովը, մեկնաբանելով Ի.Ալիեւի հայտարարությունը Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականության հնարավոր վերանայման հնարավորությանը, պարզաբանել է, որ նախագահն ի նկատի է ունեցել Բաքվի կողմից խնդրի լուծման այլ հնարավորությունները, եթե բանակցությունները արդյունք չունենան: «Արտահայտվելով նախագահի խոսքերով, անհրաժեշտ է ամրապնդել ռազմական հզորությունը: Այս ամենը կյանքի կոչելով, մենք կվերադարձնենք հողերը»,-ընդգծել է Ն.Մամեդովը: Հղում անելով միջազգային փորձին` Մամեդովը համոզվածություն է հայտնել, որ «Հայաստանը շուտով կնահանջի իր ներկայիս դիրքերից», հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |