Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Բիլի փառատոնում գրավել է 2-րդ տեղը![]() 22 հուլիսի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի Շախմատ960-ի մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նա 1-2-րդ տեղերն է բաժանել գրոսմայստեր Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանին շնորհվել է երկրորդ մրցանակը: Ղարամյանը հաջող է հանդես եկել նաև Բիլի փառատոնի արագ շախմատի մրցաշարում: Այդտեղ նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 117 մասնակիցների մեջ բաժանել 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանը հինգերորդն էր: Հայ գրոսմայստերը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |