TEPCO-ն խոստովանել է, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել օվկիանոս

TEPCO-ն խոստովանել է, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել օվկիանոս

PanARMENIAN.Net - Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերությունը 2011թ. մարտին տեղի ունեցած վթարից ի վեր առաջին անգամ բացահայտ խոստովանել է, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել Խաղաղ օվկիանոս: Միևնույն ժամանակ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ գրունտային ջրերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով սահմանափակ ազդեցություն է ունեցել օվկիանոսի աղտոտման վրա:

«Հաշվի առնելով ջրի նմուշարկման վերջին տվյալները, կարելի է ասել, որ ծովի ջրի ռադիոակտիվ աղտոտման մակարդակը նորմայից բարձր չէ»,-ասել են ընկերությունում, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---