Քաղաքապետ. Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող կազմակերպեն գիշերը![]() 22 հուլիսի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն: «Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ և հետևողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթևեկը: Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող կազմակերպեն նաև գիշերային ժամերին, որպեսզի հատկապես բանուկ փողոցներում խցանումներ չգոյանան և բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել նույն սկզբունքը կիրառել նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «ԱրմենՏել» ընկերությունների կողմից վթարների վերացման հետևանքով ասֆալտբետոնե ծածկի քանդման և վերականգնման աշխատանքների դեպքում, հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |