Կարեն Անդրեասյանին թույլ են տվել հանդիպել Հրաչյա Հարությունյանին

Կարեն Անդրեասյանին թույլ են տվել հանդիպել Հրաչյա Հարությունյանին

PanARMENIAN.Net - Մոսկվայի ոստիկանությունը թույլ է տվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդերեասյանին հանդիպել Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակը:

«Քննիչը տվել է պահանջվող թույլտվությունը, որ Անդրեասյանը հանդիպի Հարությունյանին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---