«Ժառանգություն». Գների աճով իշխանությունները փորձում են լրացնել ընտրությունների ժամանակ ծախսած միջոցները22 հուլիսի 2013 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ուղեվարձի թանկացումը Երևանի քաղաքապետարանի հերթական կոպիտ սխալն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Ըստ նրա, քաղաքապետարանը պետք է հաշվի նստի քաղաքացիների շահերի հետ, հատկապես, երբ խոսքը գնում է հասարակական նման հնչեղություն ունեցող հարցի մասին: Սանասարյանը հիշեցրել է նաև, որ նախկինում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում էր, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, և դա հերթական անգամ վկայում է, թե որքան են «իշխանությունների խոսքն ու գործը տարբերվում»: Իր հերթին «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Երևանը քաղաքապետ չունի. «Մենք դիմում ենք Երևանի քաղաքապետին, սակայն Տարոն Մարգարյանը չի պատասխանում մեր նամակներին ու ելույթ չի ունենում քաղաքացիների առջև պարզաբանումներով»: Պատասխանելով «Չենք վճարի 150 դրամ» ակցիայի ակտիվիստների բողոքների մասին հարցին՝ Սաֆարյանը նշեց, որ «ոչ մի պայքար անհետևանք չի անցում»: Իսկ գների բարձրացումը նա կապեց անցած ընտրությունների հետ, երբ միլիարդներ ծախսվեցին, և հիմա պետությունը փորձում է հատուցել ծախսերը: Հուլիսի 20-ից ուղեվարձը հասարակական տրանսպորտում Երևանում դարձավ 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն: Հարկ է նշել, որ մարտի 28-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ հասարակական տրանսպորտում ուղեվարձի բարձրացում չի լինի: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |