«Բարև, Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը![]() 22 հուլիսի 2013 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե քանի միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ և որ երթուղիները կոնկրետ որ ընկերությունների կողմից են շահագործվում: Որ տնտեսվարողների կողմից և երբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել: Ուղեվարձի թանկացման վերաբերյալ ինչ իրավական ակտեր են ընդունվել քաղաքապետարանում և ում կողմից: Խմբակցությունը պահանջել է տրամադրել ուղեվարձի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ու դրանց հիման վրա կայացված իրավական ակտերի պատճենները: «Բարև, Երևան» խմբակցությունը հայտարարել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ընդունված իրավական ակտերը վարչական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, ինչի համար պահանջվում են վերընշված փաստաթղթերը: Դաշինքը տեղեկացնում է, որ քաղաքապետարանը ոչ իր պաշտոնական կայքի միջոցով, ոչ էլ այլ եղանակով հանրությանն ու ավագանու անդամներին չի տրամադրել ուղեվարձի թանկացման վերաբերյալ իրավական ակտերը: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |