Չգրանցված ու ապօրինի աշխատող վարորդների մասին. «Երևանտրանս»-ի տնօրենը հարցին հարցով պատասխանեց

Չգրանցված ու ապօրինի աշխատող վարորդների մասին. «Երևանտրանս»-ի տնօրենը հարցին հարցով պատասխանեց

PanARMENIAN.Net - Վերջին 3 օրերին մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղևարձի թանկացման դեմ ակցիաները ոգևորել են ընթերցողներին: Բացի այն, որ նրանք պարբերաբար տեղեկացնում են, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, բացահայտում են նաև ոլորտին առնչվող իրենց տեղեկությունները: PanARMENIAN.Net ի ընթերցողներից մեկը մեզ հայտնել էր, որ մայրաքաղաքի երթուղիներում ճանաչում է վարորդների, ովքեր գրանցված չեն և ապօրինի են աշխատում:

Նա հավաստիացրել էր, որ այդ վարորդների համար նույնիսկ սահմանված ախատավարձ, որպես այդպիսին, գոյություն չունի: Ստացված ինֆորմացիան ճշտելու համար դիմեցինք «Երևանտրանս» ՓԲԸ տնօերն Միսակ Համբարձումյանին, ով մեր հարցին պատասխանեց հարցով, թե արդյոք մենք կհամաձայնեինք աշխատել առանց գրանցման: Ստանալով բացասական պատասխան, պաշտոնյան ասաց, որ վարորդները նախ չէին համաձայնի այդպես աշխատել և երկրորդ Երևանի երթուղիներն սպասարկող ընկերություններից որևէ մեկում չգրանցված աշխատող չկա.«Թոշակի հարց կա, «ստաժ»-ի հարց կա, ո՞վ կհամաձայնի առանց գրանցվելու աշխատել»,-ասաց Համբարձումյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---