Արուճի համալիրում սկսվել է քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց![]() 22 հուլիսի 2013 - 21:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում տարվող ծրագրի շրջանակներում Արուճի համալիրում սկսվել է քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց: Դասընթացի նպատակն է ուսանող–վարպետներին տալ մասնագիտական գիտելիքներ վերականգնման համար կիրառվող շաղախի պատրաստման, մշակման, ինչպես նաև քարե կառուցվածքների մաքրման, ամրակայման և պահպանման տեխնիկաների վերաբերյալ: Հայ վարպետների հետ քննարկվել են քարի քայքայման ախտորոշմանն առնչվող խնդիրներ, իտալիացի մասնագետներ Քրիստինա Տեդեսկին, Ստեֆանո Վոլտան և Մարկո Կուկկին անցկացրել են նաև գործնական աշխատանքներ: Դասընթացի ավարտին բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կտրվեն հավաստագրեր: Մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ շարունակվում է նաև այս տարվա հուլիսի 4-ին մեկնարկած «Որմնանկարների վերականգնում և պահպանում» խորագրով դասընթացի երկրորդ փուլը, որի շրջանակում իրականացվում է նաև Արուճի գլխավոր եկեղեցու որմնանկարների ուսումնասիրման և մաքրման աշխատանքներ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |