Լոլիկը կմթերվի անսահմանափակ քանակությամբ, խոստանում են մթերողները![]() 22 հուլիսի 2013 - 21:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ոլորտի վերամշակող ճյուղի ձեռնարկատերերին՝ ամփոփելու ծիրանի մթերման ցուցանիշները և նրանց հետ քննարկելու պտուղ-բանջարեղենի մթերման սպասվող ծավալները: Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ վերամշակող ճյուղի վրա ահռելի պատասխանատվություն է դրված, քանի որ ՀՆԱ-ի մեջ այս ճյուղն ունի 6 տոկոսանոց չափաբաժին: «Մենք բոլորս պետք է կանգնենք գյուղացիների կողքին: Նա է արտադրողը և հարկ է նրան աջակցել թե պետական և թե մասնավոր միջոցներով՝ սահմանելով մթերման խելամիտ գին և ստեղծելով նրա համար բարենպաստ պայմաններ, իհարկե, չանտեսելով նաև ձեր բիզնես շահերը»,- ասել է նախարարը: Մթերողները նախարարին հավաստիացրել են, որ պտուղ-բանջարեղենի մթերման առումով խոչընդոտներ չեն առաջանա: Մասնավորապես լոլիկը կմթերվի անսահմանափակ քանակությամբ: Իսկ դեղձի մթերման առումով ներկայացրին իրենց նախնական պահանջարկը՝ երաշխավորելով, որ ամեն ինչ կանեն մթերման աշխատանքները սահուն և կազմակերպված անցկացնելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |