«Չենք վճարելու 150 դրամ». 3 մարդ է բերման ենթարկվել, մյուսները կարողացած ճեղքել ոստիկակական պատը![]() ![]() PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի դիմաց ընթանում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մասնակցիցների բողոքի ակցիան: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հասարակական կարգը խախտելու համար ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակցի, իսկ մյուսները կարողացան ճեղքել ոստիկանական պատն ու բարձրանալ քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ: Միացվել է քաղաքապետարանի դիմացի խոտածածկի ոռոգման համակարգը, ինչը, ըստ ակտիվիստների՝ արվել է իրենց ջրելու և ակցիան խափանելու նպատակով: Ակտիվիստների ձեռքին ցուցանակներ կան՝ «Վճարիր 150 դրամ, զգա քեզ ոչխար», «Ուղեվարձը՝ 100 դրամ» գրություններով: Ակտիվիստները բողոքում են, որ վարորդները չեն միացել ակցիային ու պնդում են, որ այնքան են շարունակելու պայքարը մինչև ուղեվարձի սակագինը վերանայվի: Միաժամանակ սուր քննարկումներ են ընթանում, որ կազմակերպչական խնդիրներ կան, մի մասը պնդում է, որ ակցիան պետք է շարունակել քաղաքապետարանի դիմաց, մի մասը պնդում է, որ պետք է կանգառներ գնալ, կան նաև այլ առաջարկներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |