«Չենք վճարելու 150 դրամ». Ակցիայի մասնակիցները քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում

«Չենք վճարելու 150 դրամ». Ակցիայի մասնակիցները քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի մոտ շարունակվում է ուղեվարձի թանկացման դեմ ակցիան: Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի աշխատակիցների մեքենաների վրա փակցնում են թռուցիկներ՝ կոչ անելով 100 դրամ վճարել և բոյկոտել թանկացումը:

Նրանք պահանջում են, որ Տարոն Մարգարյանը իջնի և հանդիպի իրենց: Բացի այդ ակտիվիստները հայտնեցին, որ քանի դեռ ազատ չեն արձակվել բերման ենթարկված 3 ակտիվիստները, իրենք քաղաքապետարանի դիմացից չեն հեռանալու:

Ակտիվիստներից մեկը, միջադեպերից խուսափելու համար նաև հայտարարեց, որ ոստիկանները իրենց թշնամիները չեն, նրանք պարզապես իրենց աշխատանքն են կատարում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---