Լուսինե Յաղուբյան. Ուղեվարձի բարձրացումը լրջորեն կանդրադառնա դպրոցականների ու ուսանողների վրա![]() 23 հուլիսի 2013 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտի ոլորտը Հայաստանում առավել բարդ կառավարվողներից է, լուծված չեն անվտանգության հետ կապված խնդիրները: Հասարակական տրանսպորտում ուղեվարձի բարձրացումը չհանգեցրեց որակի բարելավմանը: Այդ մասին հուլիսի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յաղուբյանը: «Մենք կրկին խցանումներ ենք տեսնում ճանապարհներին, երթուղային տաքսիները կրկին գերբեռնված են, մարդիկ միմյանց ծնկներին են նստում, բազմաթիվ խնդիրներ լուծված չեն»,-ասել է նա: Լուսինե Յաղուբյանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կանդրադառնա անապահով շերտերի վրա՝ թոշակառուների, դպրոցականների, ուսանողների, որոնք սեպտեմբերին կրկին կայցելեն ուսումնական հաստատություններ: ՀԿ նախագահը պարզ հաշվարկ է կատարել, որ ամսվա ընթացքում աշխատանքի, դպրոց կամ բուհ հաճախելու համար 100 դրամ ուղեվարձի դեպքում 6000 դրամ է պահանջվում՝ չհաշված տրանսպորտից օգտվելու այլ դեպքերը: Իսկ 150 դրամի դեպքում, մարդիկ արդեն ամսական տրանսպորտի վրա առնվազն 9000 դրամ կծախսեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |