Ճապոնիայի Ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղարը հրաժարական է տվել

Ճապոնիայի Ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Ճապոնիայի ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար Գոսի Հոսոն հրաժարական է տվել՝ պատասխանատվություն ստանձնելով ընտրություններում կրած պարտության համար: Այդ մասին այսօր հայտարարել են կուսակցության ներկայացուցիչները:

Կուսակցական մի շարք գործիչներ փորձել են նրան համոզել մնալ իր պաշտոնում, սակայն ապարդյուն: Նրա պաշտոնանկությունը արդեն հաստատել է կուսակցության նախագահ Բանրի Կաիեդան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---