Ռումինիայի դեսպան. Ես կշարունակեմ մնալ Հայաստանի բարեկամը

Ռումինիայի դեսպան. Ես կշարունակեմ մնալ Հայաստանի բարեկամը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` տիկին դեսպանն ընդգծել է, որ այսուհետ էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և իր նպաստը բերել Հայաստանի և Ռումինիայի բարեկամության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ

 Ուշագրավ
---