Պայթյուն՝ Կոտայքի մարզի հանքերից մեկում. Մեկ մարդ մահացել է, մեկը վիրավոր է

Պայթյուն՝ Կոտայքի մարզի հանքերից մեկում. Մեկ մարդ մահացել է, մեկը վիրավոր է

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին ժամը 21.10-ի սահմաններում Կոտայքի մարզում` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հանքում, տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պայթյունի հետևանքով մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 87 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ` 1973 թ. ծնված Ս. Հ.-ը և տուժել է Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 18 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ` 1959 թ. ծնված Վ. Ս.-ն, հայտնումե ն ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---