Ուղեվարձի թանկացում. Հարուցված քրգործի շրջանակներում բերման ենթարկված ակտիվիստները հարցաքննվել և ազատ են արձակվել23 հուլիսի 2013 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության լրատվական վարչությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է .«2013 թ. հուլիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս հոդվածը վերաբերում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քր. դատ. օր-ի 57-րդ հոդ. 2-րդ մասով 9-րդ կետի պահանջների համաձայն 2013թ. հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել նշված հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք՝ Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը, Շանթ Գրիգորյանը, Վիլեն Գաբրիելյանը և Մաքսիմ Սարգսյանը: Նշված անձինք օրենքով սահմանված կարգով հարցաքննվել են և ազատ արձակվել»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |