1 ամսում Երևան-Սևան մայրուղում բժշկական օգնություն է ցուցաբերել 25 մարդու23 հուլիսի 2013 - 21:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ինչպես անցյալ տարվա ամառվա ամիսներին, 2013-ին ևս հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 20-ը Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են իրականացվում: Հունիսի 22-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հերթապահություն իրականացնող Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել 25 անձի, որոնցից 6-ը հոսպիտալացվել են (5-ը` շտապ օգնության, 1-ը` անձնական օգտագործման մեքենայով): Հուլիսի 13-ին երկու վթար է արձանագրվել Կոտայքի մարզի Աբովյանի և Չարենցավանի վարչական տարածքներում։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողը տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին դիմել են հիմնականում ուղևորներ` վաղաժամ ծննդաբերության, հիպերտոնիկ կրիզի, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի և այլ դեպքերի կապակցությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առողջապահության նախարարության լրատվական բաժնից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |