Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին հանրապետության տարածքում եղանակը տարբեր նկարագրերով հանդես կգա: Լոռիում և Տավուշում առատ անձրևները կդադարեն, սակայն օրվա 2րդ կեսին առանձին հյուսիսային շրջաններում կպահպանվի կարճատև և թույլ անձրևների հավանականությունը, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Իսկ Արարատյան դաշտում և հարավային շրջաններում արևային եղանակ կլինի, տեղումներ չեն սպասվում:

Օդի ջերմաստիճանը բարձրացել է, առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի: Ուշադրություն. հովտային շրջաններում կդիտվի զգալի շոգ եղանակ, ստվերում մինչև +37:

Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները: Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է:

Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի պոռթկումներով մինչև 10-13մ/վրկ: Գիշերը +21+23, ցերեկը +34+36, երեկոյան +27+29:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---