Շախմատի կանանց ԵԱ-ին մասնակցում են ռեկորդային թվով շախմատիստուհիներ

Շախմատի կանանց ԵԱ-ին մասնակցում են ռեկորդային թվով շախմատիստուհիներ

PanARMENIAN.Net - Բելգրադում անցնող շախմատի Եվրոպայի կանանց առաջնության կազմակերպիչները նշում են նման մրցաշարերի համար մասնակիցների ռեկորդային քանակը՝ 169:

«Մենք կարող էինք մասնակիցներից ավելի մեծ գումարներ կորզել և հետո գոռգոռալ բարձր մրցանակային ֆոնդի մասին: Սակայն հարցը միայն դրամական միջոցները չեն, այլ հարգանքը շախմատիստուհիների հանդեպ: Մենք ամեն ինչ արեցինք, ինչ մեզանից կախված էր, և աղջիկները պետք է, որ գոհ լինեն»,-ասել է Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովը:

ԵԱ-ում Հայաստանը ներկայացնում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանն ու Աննա Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---