ԿՀՎ-ն կրճատում է գաղտնի բազաների քանակն Աֆղանստանում

ԿՀՎ-ն կրճատում է գաղտնի բազաների քանակն Աֆղանստանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) փակում է գաղտնի բազաներն Աֆղանստանում, որտեղ ամերիկյան զինվորները պայքարում են 2001 թ., հայտնում է Washington Post –ը՝ իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ենթադրվում է, որ ԿՀՎ բազաների քանակն այդ երկրում կկրճատվի 12-ից մինչև 6 հաջորդ 2 տարիների ընթացքում:

ԿՀՎ ներկայության կրճատումն Աֆղանստանում պայմանավորված է նրանով, որ զգալիորեն կրճատվել է «Ալ Քայիդայից» բխող վտանգը, այժմ այն գործում է առավելապես Պակիստանից և նրա ղեկավար անդամների թիվը զգալիորեն կրճարվել է ԱՄՆ 12-ամյա ջանքերի շնորհիվ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---