ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների ենթակոմիտեն հորդորում է օգնել սիրիացի փախստականներին24 հուլիսի 2013 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթակոմիտեն, որը պատասխանատու է 2014թ. ֆինանսական տարվա (FY14) ծրագրի մշակման համար, սևեռուն ուշադրություն է դարձնում Սիրիայում հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերմանը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ենթակոմիտեն առաջարկել է FY14 համար գրեթե 20 տոկոսով կրճատել ծախսերն արտաքին օժանդակության ուղղությամբ նախորդ տարվա համեմատ, ինչպես նաև Օբամային բյուջետային հարցումը: Զեկույցի նախագծում կարևորվում է ուշադրությունը Մերձավոր Արևելքի ճգնաժամի հանդեպ: Նշվում է, որ «իրադարձությունները Մերձավոր Արևելքում, արաբական գարունից մինչև Սիրիայի հակամարտություն, Իրաքում տևական անցումային շրջանը, բարդացրել են փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյա փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրները: Կոմիտեն կոչ է անում պետքարտուղրաին շարունակել օգնությունը խոցելի այդ խմբերի համար ինչպես ներսում, այնպես էլ երկրից դուրս»: Կոմիտեն հասկանում է, որ սիրիացի փախստականների մեծ մասը ճամբարներից դուրս է ապրում, ինչը զգալիորեն ավելացնում է ճնշումը նրանց ընդունած երկրի վրա: Կոմիտեն ընդունում է օգնության անհրաժեշտությունը. օգնելու համար ընդունող երկրներին ընդլայնել տեղակայման ազգային համակարգերը, նրանց կարիքները բավարարելու համար, օրինակ, կրթության և առողջապահության ոլորտներում, երաշխավորել, որ առաջատար երկրները կարող են շարունակել ծառայություն մատուցել իրենց քաղաքացիներին, ամրապնդել տեղական մարմինները, սատարելով փախստականների ազատ տեղաշարժին, տեղի համայնքներում բնակություն հաստատելու նրանց իրավունքին: Մերձավոր Արևելքում օգնության ջանքերը շատ են կարևորվում ԱՄՆ հայ համայնքի կողմից, որը ակտիվորեն համագործակցում է Օբամայի վարչակազմի և Կոնգրեսի հետ հայերի աղետալի իրավիճակի հարցով, որոնք հայտնվել են սիրիական հակամարտության խաչաձև կրակի տակ: Սիրիահայերի մեծ մասը 1915թ. Հայոց ցեղասպանութան զոհերի ժառանգներն են, որոնք նոր կյանք սկսեցին Սիրիայում Ցեղասպանությունից հետո: Հայ համայնքը կազմում էր մոտ 100 հազար մարդ: Այսօրվա դրությամբ, համայնքի մոտ կեսը հեռացել է Սիրիայից: Շուրջ 10 000 հայեր ապաստան են գտել ՀՀ-ում, 10 000-ը՝ Լիբանանում: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |