Անահիտ Բախշյան. Օգնենք երիտասարդներին ու բարձրացնենք մեր ինքնագնահատականը

Անահիտ Բախշյան. Օգնենք երիտասարդներին ու բարձրացնենք մեր ինքնագնահատականը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում կոչ է արել ուղեվարձի համար 150 դրամ վճարողներին չխանգարել, այլ օգնել երիտասարդներին պայքարել թանկացման դեմ: Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, հատկապես նրանք, ովքեր հայտարարում են, թե ամաչում են վարորդներից ու վճարում են 150 դրամ: Խնդրում եմ, գնահատե՛ք մեր պետության համար այնքան կարևոր քաղաքացիական հասարակության կայացման այս կարևոր փուլը, գնահատե՛ք հատկապես մեր երիտասարդների ներդրումն այս գործընթացին, գնահատե՛ք յուրաքանչյուրին, հիշե՛ք, նրանց այսօրվա անձնուրաց ջանքերի շնորհիվ շահելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Մի՛ խանգարեք, եթե կարող ենք՝ օգնենք նրանց և բարձացնենք մեր ինքնագնահատականը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---